01/04/2021 14:56
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, պետությունների ղեկավարները վերանայել են Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման ուղղությամբ աշխատանքների ընթացքը և դրական գնահատել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի գործունեությունը:
Պուտինն ու Ալիևը անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը: Երկրների ղեկավարները հաստատել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու իրենց մտադրությունը և պայմանավորվել հետագա շփումների շուրջ: