01/04/2021 14:39
ԱԴԾ-ն Տվերի մարզում ահաբեկչություն է կանխել
«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամը, որը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել Տվերի մարզի «վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտում», ձերբակալման փորձի ժամանակ ԱԴԾ-ի կողմից չեզոքացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ծառայության մամուլի հաղորդագրությանը:
Նշվում է, որ գրոհայինը ժամանել էր Կենտրոնական Ասիայից, բայց ուներ ՌԴ քաղաքացու անձնագիր: Բնակության վայրում տղամարդը պայթուցիկ նյութերի լաբորատորիա է ստեղծել:
«Ձերբակալության ընթացքում հանցագործը զինված դիմադրություն է ցույց տվել և Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ հատուկ ստորաբաժանումների ուժերով չեզոքացվել է պատասխան կրակով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նրա տանն անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են հրազեն և զինամթերք, ինքնաշեն ռումբ և դրա պատրաստման բաղադրիչներ:
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչությանը նախապատրաստվելու դեպքի առթիվ: