01/04/2021 10:56
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1097 դեպք, մահացել է 26 մարդ
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 193 736 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1097-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 173 681 (+614) մարդ, այս պահին բուժվում է 15 622 (+454):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4433 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3533 (+18), իսկ այլ պատճառներով՝ 900 (+8):
Վերջին մեկ օրում մահացել է 26 մարդ: