01/04/2021 13:15
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ
Աֆղանստանի բանակի ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Հելմանդ նահանգում, երեք մարդ զոհվել է, վիրավորվել՝ չորսը, հաղորդում է Ariana News-ը՝ հղում անելով Հելմանդի նահանգային խորհրդի ղեկավար Աթուլլահ Աֆղանին:
Հելմանդի նահանգային խորհրդի ղեկավարը չի մանրամասնել կործանման պատճառները:
Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել, որ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, զոհերի մասին չի հաղորդվում:
Իր հերթին, ինչպես նշված է թալիբների հայտարարության մեջ, ուղղաթիռը խփվել է թալիբների կողմից Հելմանդի Վաշիր շրջանում: Նրանք նշում են 5 զոհի մասին, որոնց շարքում են աֆղանական բանակի հրամանատարը, երեք զինծառայող և օդաչուն, կան վիրավորներ