01/04/2021 12:54
Կոճակ սեղմողների Ազգային ժողով ենք ունենալու. Գևորգ Գորգիսյան (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ Հայաստանին բաց համամասնական ընտրակարգն է ձեռնտու: Համոզված են՝ դա նպաստում է ժողովրդավարությանը, քաղաքացիների կողմից քաղաքական էլիտաների ձևավորմանը, կուսակցությունների կայացմանը:
«Քաղաքացիներին զրկել հնարավորությունից ԱԺ-ում ընտրելու իրենց ներկայացուցչին, հղի է վատ հետևանքներով: Ունենալու ենք ուղղակի կոճակ սեղմողների Ազգային ժողով: Եվ սրա համար մենք առաջարկում ենք բաց համամասնական ցուցակ, ընդ որում՝ քննարկումների արդյունքում մենք նաև որոշակի զիջումների ենք գնացել մեր նախնական առաջարկից` փորձելով գտնել ինչ-որ կոնսենսուսային տարբերակ, որը ընդունելի կլիներ նաև մեծամասնության համար: Մեծամասնությունն էլ բազմիցս ասել է, որ կա հնարավորություն այդ տարբերակը կոնսենսուսով ընդունելու: Նաև այդ տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչի համար շնորհակալ ենք, բայց դա խաբկանք էր փափուկ բարձ դնելու, որ կա հնարավորություն, բայց դրանից չենք օգտվելու երբեք», - խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Ըստ նրա՝ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների շուրջ 60 տոկոսը ցանկանում է ունենալ իր ներկայացուցիչը ԱԺ-ում: