01/04/2021 10:35
Ղարաբաղում ավելի քան 3 500 մարդ անհետ կորածների հարցով դիմել է խաղաղապահների օգնությանը
Ավելի քան 3,5 հազար մարդ դիմել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ՝ հակամարտության ժամանակ անհետտ կորած մասնակիցներին գտնելու և այլ հարցեր լուծելու համար օգնության ստանալու նպատակով: Այս մասին ապրիլի 1-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Անհետ կորածների որոնման միջոցառումներն իրականացվում են խաաղապահների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազանգով կամ անձամբ ընդունելիությունն իրականացնում են հերթապահները, որոնք պարզաբանում են ստանում հարազատներից խնդրի բնույթի վերաբերյալ, տեղեկություններ են պարզում անհետ կորած զինծառայողի ենթադրյակ շրջանի մասին: Խաղաղապահների Մարդասիրական արձագանքման կենտրոնը ևս սկսել է առաքել նպատակային մարդասիրական օգնություն:
Նշվում է, որ «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» շահույթ չհետապնդող կազմակերպության և «Դոկտոր Լիզա» և «Շտապ բարության» բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված ավելի քան 650 կիլոգրամ մարդասիրական օգնություն մարտի 31-ին նվիրաբերվել է Ստեփանակերտում բնակվող մեծ ընտանիքներին և ներքին տեղահանվածներին: