01/04/2021 18:41
ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով
Ազգային ժողովի արտահերթ նիստում 82 կողմ ձայների քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի համահեղինակներն են Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:
Փոփոխություններով երնթադրվում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, բացառելով ռեյտինգային ընտրակարգը։
Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։