01/04/2021 17:40
Պոզները տուգանվել է Թբիլիսիում կարանտինային միջոցառումները խախտելու համար
Վրաստանի ՆԳ նախարարությունը տուգանել է 32 մարդու, այդ թվում՝ հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին, կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար, հայտնում է նախարարությունը:
Չորեքշաբթի Թբիլիսիում բողոքի ցույցեր էին կազմակերպվել լրագրող Պոզների այցի կապակցությամբ, որը Վրաստանի մայրաքաղաք էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար:
Բողոքողի ակցիայի մասնակիցները պնդում են, քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, նրա ներկայությունն անընդունելի է: Նրանք շրջապատել են հյուրանոցի շենքը, որտեղ ի սկզբանե բնակվում էին Պոզներն ու նրա ընկերները, իսկ ավելի ուշ հյուրերին տեղափոխել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Romms հյուրանոց:
Բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր են նետել շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ Պոզները և նրա ընկերները լքեն երկիրը: Լրագրողն ինքը չորեքշաբթի երեկոյան РИА Новости-ն հայտնել էր, որ ժամանել է Թբիլիսի՝ նշելու իր ծննդյան օրը և պատրաստվում է վերադառնալ ապրիլի 3-ին:
Վրաստանում կորոնավիրուսի որոշ սահմանափակումներ կան, ներառյալ՝ գիշերային պարետային ժամը և մարդաշատ միջոցառումների սահմանափակումները, ներառյալ՝ տոները, տարեդարձերը և հարսանիքները: Պարետային ժամը խախտելը պատժվում է 2000 լարի տուգանքով (մոտ $600):