02/04/2021 21:43
Նիկոլը բացեց Թալիշի դարպասները, Թալիշի զորքը ընկավ շրջափակման մեջ, բայց կռվեց՝ չնահանջելով. Վարագյան
Ապրիլյան պատերազմին հյուսիսային ուղղությամբ թշնամու նպատակը Մատաղիսի ջրամբարին տիրանալն էր և Թալիշ, Մատաղիս գյուղերը գրավելը։ Այս պատերազմին՝ նույնպես: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:
«2016թ.-ի ապրիլին թշնամին ամենաուժեղ գրոհը ձեռնարկեց Թալիշի 170 դիրքի ուղղությամբ։ Թշամուն հաջողվեց մի պահ վերցնել դիրքը, սակայն օգնական ուժերով համալրվելուց հետո՝ մեր ուժերը արագ վերականգնվեցին այդ դիրքի նկատմամբ վերահսկողությունը։ Թշնամին հենց այս դիրքով էր ներխուժել Թալիշ և գազանաբար սպանել ու խոշտանգել բնակիչներին: Հենց այս դիրքում էր գտնվում Թալիշի ու Մատաղիսի բանալին:
Հանձնվեց Թալիշը, Մատաղիսը ու Մատաղիսի ջրամբարը: Այդ զորքին հանդիպեցինք հոկտեմբերի 2-ի կեսգիշերին, երբ 5 օր շարունակ Երևանում և Ստեփանակերտում դիմում էինք պատասխանատուներին, որպեսզի մեզ ուղարկեին որևէ ուղղությամբ։ Վերջում մի կերպ ուղարկեցին (դա առանձին պատմություն է), բայց Թալիշ չհասանք: Ում հետ խոսում էի, ասում էին՝ «եթե ժամանակին անհրաժեշտ օգնություն հասներ 170 դիրքին, ամեն ինչ այլ ընթացք կստանար»:
170...երբեք չեմ մոռանա այս թիվը: