02/04/2021 13:54
Կոմունիկացիաների բացումը պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում. Արցախի ԱԳ նախարար
Քաղաքականությունը՝ քաղաքականություն, առավել ևս արտաքին քաղաքականությունը, բայց ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը, ըստ իս, պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը: Դրա մասին իրենք են հայտարարել: Դրանք իմ ասածը չէ, պաշտոնական Անկարայի ու Բաքվի հայտարարություններն են և ոչ միայն հայտարարությունները, այլև՝ գործողությունները», - նշեց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ պատերազմի ժամանակ Թուրքիան նորից իր դեմքը ցույց տվեց.
«Շատերը, գուցե, մոռացել էին նրա դեմքը, բայց նա նորից ցույց տվեց, հետևաբար, պետք է շատ խելացի, իրատեսական քաղաքականություն վարենք, երբևիցե չմոռանանք՝ ում հետ գործ ունենք»:
ԱԳ նախարարը նկատեց՝ լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ի՞նչ գնով են ուզում լավացնել: