02/04/2021 13:40
Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել. Դավիթ Բաբայան
Արցախի Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմի շուկան հայկական է, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածաքում է գտնվում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի», - նշեց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ ամեն ինչ անելու են եղածը պահպանելու համար: