02/04/2021 16:29
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ. Էդմոն Մարուքյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև կողմերը տարբեր պայմաններ ունեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մինչ այս, Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարող այցելել, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ Աղդամով այցելեք, այլ ճանապարհներ է ասում», - ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց՝ խումբը կա, բայց խումբը կկարողանա՞ գործել, թե՞ ոչ՝ կախված է նաև մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ այսօր Հայաստանը պրոակտիվ արտաքին քաղաքականություն չունի.
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը կուչուհուփ եկած քաղաքականություն է, որը ես քաղաքականություն էլ չէի համարի: Արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմը սկսվել է»: