02/04/2021 15:39
Կրեմլը բացահայտել է ապրիլի 7-ին Պուտինի ու Փաշինյանի բանակցությունների թեման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում, կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Բանակցությունների թեման բացահայտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը:
Երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև Հայաստանում ընտրական գործընթացները, Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:
Ուրբաթ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ինքնամեկուսանալ նախքան Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելը: