02/04/2021 12:43
Ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին, էլի քնեցին, պետք է զինեին բանակը. Համեստ Ուրֆանյան
2016 թվականի պատերազմն Ադրբեջանի կողմից փորձարկում էր, Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը։
«Իրենք մեր զինվորի բազկի ուժն ու մեր սպառազինությունն էին փորձում։ Ես միշտ ասել եմ, որ էլի է պատերազմ լինելու, որովհետև ապրիլյանն իրենց կոկորդին կանգնեց։ Իրենք ավելի հզորացան իրենց սպառազինությամբ և կարողացան իրագործել իրենց չարաբաստիկ նպատակները», - ասաց Համեստ Ուրֆանյանը։
Նրա խոսքով՝ ապրիլյանից հետո էլի դասեր չքաղեցին։
«Դասեր չքաղեցին, էլի քնեցին։ Պետք է զինեին բանակը։ Մենք երբեք մեր զինվորի բազկի ուժի վրա կասկած չունենք, մնացածը որ չիրագործեցին, արդեն... Հիմա էլ միշտ պետք է զգոն լինենք, ոչ մի անգամ չքնենք », - ասաց տիկին Ուրֆանյանը։