02/04/2021 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1116 դեպք, մահացել է 23 մարդ
Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 194 852 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1116-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 174 545 (+864) մարդ, այս պահին բուժվում է 15 851 (+229):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4456 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3552 (+19), իսկ այլ պատճառներով՝ 904 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 23 մարդ: