02/04/2021 10:00
Եթե ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, 44-օրյա հերոսամարտն, ինձ թվում է՝ այլ ելք կունենար. կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը. Արտակ Դավթյան
Եթե ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, 44-օրյա հերոսամարտն, ինձ թվում է՝ այլ ելք կունենար, այլ ժամկետներով, Եռաբլուրում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Հարցին՝ թե այս ամենից հետո ի՞նչ ելք պետք է լիներ, Դավթյանը պատասխանեց. «Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը ու դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»։
ԳՇ պետը վստահեցրեց՝ շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, բնականոն աշխատում են։
«Դատարանի որոշումն ու մեկնաբանությունն իրավաբանների գործն է», - նշեց նա։
Դավթյանը ասաց, թե շատ լավ է աշխատում այն զինվորականների հետ, ովքեր պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Գլխավոր շտաբի պետն ասաց, որ իրավիճակը բավականին լարված է, սակայն սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր չեն լինում։