02/04/2021 17:51
Թրամփը գրանցվել է նոր սոցիալական ցանցում
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գրանցվել է նոր՝ «Campaign Nucleus» սոցիալական ցանցում: Նրան միացել են նաև Հանրապետական կուսակցության այլ անդամները: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Թրամփը նախատեսում է օգտագործել այս հարթակն իր կողմնակիցների հետ շփվելու համար:
«Campaign Nucleus» սոցիալական ցանցը ստեղծվել է Թրամփի կողմնակից Բրեդ Պարսկալեի կողմից դեռ 2016-ին, սակայն գործառույթները մինչ այժմ հասանելի են միայն 70-80%-ով:
Օգտագործողները կարող են նամակներ, տեքստային հաղորդագրություններ և հայտարարություններ ուղարկել լրատվամիջոցներին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում մի քանի հավելվածների հետ՝ իր սեփական սոցիալական ցանցը ստեղծելու համար: