02/04/2021 14:56
Այս անգամ Թուրքիան կասկածի տակ է դնում ԱՄՆ դատական համակարգը
ԱՄՆ դատական համակարգը ապացուցել է, որ գործում է անկախ և արդար, և չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան բազմիցս խոչընդոտել է 1982 թվականին Կալիֆոռնիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած հայի՝ Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը, Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել պայմանական-վաղաժամկետ ազատման որոշում:
Հիշեցնենք, որ 1984 թվականին նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար, բայց 25 տարվա բանտարկությունից հետո՝ 2007-ի հոկտեմբերին, վաղաժամկետ ազատման հավանականություն է առաջացել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս արգելափակել է նման նախաձեռնությունը. 2010, 2013 և 2015 թվականներին: Վերջին դիմումը, որը ներկայացվել էր 2016 թ. դեկտեմբերի 14-ին, ընդունվել է՝ չնայած Թուրքիայի բողոքին, բայց այնուհետև մերժվել է նահանգապետի կողմից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում 2021 թվականի մարտի 11-ին հայտնել են, որ խստորեն դատապարտում են Լոս Անջելեսի նահանգի Գերագույն դատարանի որոշումը Համբիկ Սասունյանին ազատ արձակելու վերաբերյալ, և որ այդ որոշումը սխալ է:
Եվ խոսքը նույնիսկ այն հանցանքի մեջ չէ, որի համար մեղադրվում էր Հ.Սասունյանը, այլ այն փաստի, որ նա դարձել է անարդարության խորհրդանիշ, որից հայերը շարունակում են տառապել թուրքերի ձեռքով:
Թուրքիան շարունակում է օգտագործել իր դիվանագիտական կապերն աշխարհի հայերին հետապնդելու համար: Հնարավորության դեպքում` նույնիսկ փորձելով միջամտել այլ երկրների արդարադատության համակարգին, ինչը տվյալ դեպքում անհնարին է դարձել:
Այս որոշմամբ Միացյալ Նահանգները հասկացրել են, որ կարիք չկա քիթը խոթել սեփական արդարադատության համակարգի մեջ: