02/04/2021 17:56
Ֆրանսիան հույս ունի վերսկսել քննարկումները Նորմանդական ձևաչափով
Փարիզն ակնկալում է, որ Նորմանդական ձևաչափով (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) քննարկումները կկարողանան վերսկսվել առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեմենտ Բոնը:
«Չեմ կարծում, որ իրավիճակի սրացում կլինի (Դոնբասում՝ ТАСС), բայց մենք շարունակում ենք զգոն լինել», - ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում:
«Հուսով ենք, որ Նորմանդական ձևաչափի քննարկումները կարող են վերսկսվել առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է Բոնը:
Նա հիշել է, որ «վերջին անգամ Նորմանդական քառյակի բանակցությունները տեղի են ունեցել 2019-ի դեկտեմբերին՝ Փարիզում»: