02/04/2021 11:44
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, ռուս սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 1873 հա տարածք, 575 կմ ճանապարհ, 1658 բնակելի շենք, ներառյալ՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 379 պայթուցիկ օբյեկտ:
Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են «Բալիջա» հատուկ զորավարժարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: