02/04/2021 12:31
Հաճելի է, որ իմ երեխային ազգն է գնահատում, տա Աստված, որ ղեկավարությունն էլ գնահատի ճիշտ ձևով. Ռոբերտ Աբաջյանի հայր
Մենք Ռոբերտի հումորներով ենք ապրում, Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողներին ասաց ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը։
«Իր հումորները մինչև հիմա ապրում են։ Շատ մարդկանցից եմ լսել, որ հենց Ռոբերտի անունով են կոչում իրենց երեխաներին։ Հաճելի է, հպարտություն է, որ իմ երեխային ազգն է գնահատում։ Տա Աստված, որ ղեկավարությունն էլ գնահատի ճիշտ ձևով», - ասաց Ալեքսանդր Աբաջյանը։
Նա նշեց, թե երևի հնարավոր էր այնպես անել, որ ապրիլյանից հետո այս պատերազմը չլիներ։