02/04/2021 13:58
Քոչարյանի պաշտպանների և մեղադրող դատախազների նկատմամբ Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց՝ նկատողություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր դատարանը ոչ իրավաչափ գնահատեց պաշտպանների և մեղադրող դատախազների վարքագիծը։
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Վարդևանյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ նկատողություն։
Սանկցիա նկատողություն կիրառվեց նաև մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի նկատմամբ:
Հիշեցնենք՝ մարտի 23-ի դատական նիստում Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանն, առանց դատարանի թույլտվության, մինչև դատական նիստի ավարտը լքել էին նիստերի դահլիճը։ Իսկ մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը մարտի 30-ի դատական նիստին չէին ներկայացրել։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24