02/04/2021 15:14
Իշխանությունը Թուրքիային թշնամի համարո՞ւմ է, և մեր մոտեցումներում ի՞նչ շտկումներ պետք է արվեն. ԱԽ քարտուղարը հարցերն անպատասխան թողեց
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նրանից հետաքրքրվեցին՝ Թուրքիայի հետ կապված մեր մոտեցումներում ի՞նչ շտկումներ պետք է արվեն, և իշխանությունը Թուրքիային թշնամի համարո՞ւմ է։
«Օրվա խորհրդից ելնելով՝ հարցերին չեմ պատասխանում», - ասաց Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ բոլոր հարցերին կպատասխանի մեկ այլ առիթով:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը Թուրքիային թշնամի պետություն չի համարում և մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն: