03/04/2021 10:29
Հայաստանում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է. Արմեն Մուրադյան
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է։
Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մենք չունենք իրավունք մեր Սպիտակ Բանակի Հերոսներին կրկին ծանրաբեռնելու:
Խնդրում եմ, մի մոռացեք, արդեն շուրջ 1 տարուց ավելի, մեր բուժաշխատողները գիշեր ու ցերեկ պատերազմում են, իսկ առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը ոչ միայն բուժաշխատողի պարտքն է, այլև թիկունքում կանգնածների:
Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուրադյանը։