03/04/2021 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1192 դեպք, մահացել է 37 մարդ
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 196 044 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1192-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 175 401 (+856) մարդ, այս պահին բուժվում է 16 150 (+299):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4493 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3575 (+23), իսկ այլ պատճառներով՝ 918 (+14):
Վերջին մեկ օրում մահացել է 37 մարդ: