03/04/2021 09:56
«Հրապարակ». «Իմ քայլում» կանայք ավելի սկզբունքային գտնվեցին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Ի դեպ, կանայք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին։
Ցուցակում չեն լինի Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը, իսկ Անուշ Բեղլոյանին և Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։
Փոխարենը կշահի Լոռվա մարզից ընտրված Արփի Դավոյանը, որը նախորդ ցուցակում 48-րդն էր, այս անգամ նրա ջանքերը կգնահատվեն, և նրան առաջ կտանեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: