03/04/2021 14:33
Մահացել է մոդելյեր Կառլա Մարիա Զամպատին
Մոդելյեր Կառլա Մարիա Զամպատին մահացել է Սիդնեյի հիվանդանոցում 78 տարեկանում ՝ օպերայում սանդուղքից վայր ընկնելուց մեկ շաբաթ անց: Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով նրա դստերը՝ Բիանկա Սպենդերին:
«Այսօր ես կորցրի մայրիկիս, ոգեշնչումս, ուսուցչուհուս և ընկերոջս», - նրա խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Զամպատիի հագուստները կրողների թվում են դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը և Քեյթ Բլանշետը, ինչպես նաև Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը: