03/04/2021 13:40
Նիդեռլանդներում դադարեցնում են մինչև 60 տարեկան անձանց AstraZeneca-ով պատվաստումները
Նիդեռլանդները դադարեցրել է AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստումները 60 տարեկանից ցածր մարդկանց շրջանում՝ թրոմբոզի մասին նոր հաղորդագրություններից հետո: Այս մասին ապրիլի 2-ին, հայտարարել է երկրի առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարարությունը, գրում է ТАСС-ը:
Գերատեսչությունը բացատրել է այդ որոշումն այն փաստով, որ այս պատվաստանյութը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ արյան հյուսվածքի տեսքով:
Խոսքը Նիդեռլանդներում հինգ դեպքի մասին է, երբ հիվանդացել են 25-ից 65 տարեկան կանայք, որոնցից մեկը մահացել է:
«Մենք պետք է զգույշ լինենք, ուստի խելամիտ կլինի հիմա որպես նախազգուշական միջոց սեղմել դադարի կոճակը», - ասել է առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն:
AstraZeneca-ի ներարկումների կասեցումը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը, երբ Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) թարմ խորհրդատվություն կտրամադրի այդ կապակցությամբ, ասել է նա: