03/04/2021 12:20
Արգենտինայի նախագահը COVID-19-ի դրական թեստ է հանձնել
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ ինքը COVID-19-ի համար ՊՇՌ դրական թեստ է հանձնել: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Ես ուզում էի ձեզ ասել, որ այսօր իմ ջերմությունը բարձրացել է մինչև 37,3-ի և մի փոքր գլխացավ եմ ունեցել, ես հակագենի թեստ եմ հանձնել, որը պարզվել է՝ դրական է», - ասել է նա:
Ֆերնանդեսը նշել է, որ այժմ սպասում է ՊՇՌ երկրորդ թեստի արդյունքներին: Նա ընդգծել է, որ իրեն լավ է զգում: