03/04/2021 11:42
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք
Ապրիլի 2-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:
Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4742 քաղաքացու հետազոտություն, որից 622-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2506 դեպք: Կատարվել է 22 190 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին: