03/04/2021 14:49
Ռումինիայի առողջապահության նախարարը դիմակի պատճառով տուգանվել է
Ռումինիայի առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն տուգանվել է 360 դոլարով՝ պաշտպանիչ դիմակ չկրելու համար: Այս մասին գրում է Digi24.ro-ն:
Ըստ թերթի՝ մարտի 29-ին լրագրողները լուսանկարել են Վոյկուլեսկուին, երբ նա խորհրդարանական շքամուտքում զրուցում էր մեկ այլ տղամարդու հետ՝ հանելով բժշկական դիմակը: Նախարարը բացատրել, որ դիմակը հանել էր ծարավից՝ նշելով, որ այդ ժամանակ իր կողքին ոչ ոք չկար:
Ավելի ուշ Առողջապահության նախարարության ղեկավարը խոստովանել է, որ սխալ է վարվել այդ իրավիճակում:
«Իհարկե, ես սխալ էի, և բոլոր քննադատություններն արդարացված են: Կանոնները պետք է պահպանվեն», - մեջբերում է հրատարակությունը Վոյկուլեսկուին: