05/04/2021 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 479 դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 197 113 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 479-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 176 889 (+880) մարդ, այս պահին բուժվում է 15 687 (-425):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4537 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3614 (+22), իսկ այլ պատճառներով՝ 923 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 24 մարդ: