05/04/2021 16:21
Հորդանանի իշխանություններն ավարտել են հեղաշրջման փորձի քննությունը
Հորդանանի Հաշեմական Թագավորության իշխանությունները հայտարարել են Աբդուլլահ Երկրորդ թագավորի դեմ դավադրության բացահայտման և դրա բոլոր մասնակիցների ձերբակալման մասին, հայտնում է Reuters-ը:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 3-ից 4-ը կանխվել է պետական հեղաշրջում: Ձերբակալվել են թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զայեդը (Սաուդյան Արաբիայում թագավորի նախկին հատուկ բանագնաց) և ֆինանսների նախկին նախարար Բասսամ Ավադալլահը (թագավորի նախկին խորհրդական), ինչպես նաև մի քանի բարձրաստիճան սպաներ:
Բացի այդ, բերման են ենթարկվել տեղական բեդվինների ցեղի մի քանի ղեկավարներ և հետախուզական գործակալության անանուն անդամներ: Երկրի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Համզա բեն Հուսեյն թագավորի եղբորը, որը մինչ 2004 թվականն էր թագաժառանգ: