05/04/2021 12:35
LG-ն դուրս է գալիս բջջային հեռախոսների շուկայից
Հարավկորեական LG Electronics Inc. ընկերությունը կդադարի արտադրել և վաճառել բջջային հեռախոսներ, հայտնում է Renhap գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
LG-ն կլքի բջջային հեռախոսների շուկան այս տարվա հուլիսի 31-ին, ընկերությունն այս որոշումը բացատրել է երկարաժամկետ կորուստներով և ավելի մեծ արտադրողների հետ մրցակցության աճով:
Միևնույն ժամանակ, ընկերությունը կարծում է, որ հեռախոսների արտադրությունից հրաժարվելը կարճաժամկետ կտրվածքով կհանգեցնի եկամտի նվազմանը, բայց ապագայում դա կբարելավի ֆինանսական դիրքն ու կառավարման արդյունավետությունը: