05/04/2021 14:01
ԱՄՆ-ում Coca-Cola ընկերությանը բոյկոտեն են հայտարարել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները Coca-Cola-ի արտադրանքի բոյկոտ են հայտարարել: Այս մասին հայտնում է Newsweek-ը
Նշվում է, որ պատճառն այն էր, որ ընկերության ղեկավար Ջեյմս Քվինսին դատապարտել է Ջորջիա նահանգի Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող օրենսդիր մարմնի` ընտրական օրենքը փոխելու որոշումը:
Հայտնի է, որ ապրիլի սկզբին Դոնալդ Թրամփը կոչ էր անում բոյկոտել փոփոխություններին դեմ հանդես եկող ընկերություններն ու կազմակերպությունները:
Ընկերությունը բոյկոտելու Թրամփի կոչը ընդունվել է սոցցանցերի օգտատերերի կողմից: Coca-Cola-ի փոխարեն, ի նշան բողոքի, առաջարկվում է Pepsi-ին: