05/04/2021 11:54
Թուրքիայի հետ հարաբերությունների հարցին պետք է մոտենալ առանց պարզունակ մոտեցումների և դուրս գալ «մեր թշնամին է» կամ «մեր թշնամին չէ» պատկերացումներից. Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում դեմ է պարզունակ մոտեցումներին:
«Այս հարցին պետք է մոտենալ հավասարակշռված ու հանդարտ՝ առանց պարզունակ մոտեցումների և դուրս գալով «Թուրքիան մեր թշնամին է» կամ «մեր թշնամին չէ» պատկերացումներից: Մենք ունենք արտաքին և ներքին անվտանգության լուրջ խնդիրներ: Մեր հարաբերությունները չենք կարողանում նորմալ կարգավորել մեր բարեկամ երկրների հետ, ուր մնաց՝ հակառակորդ երկրների հետ: Թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ Թուրքիան հեռտորաբանությամբ ամեն օր մեզ սպառնում են: Այդ պայմաններում խոսել խաղաղասիրության մասին...», - լրագրողների հետ զրույցում նկատեց Սամսոնյանը:
Հարցին՝ նրանց թշնամի համարու՞մ է՝ ԼՀԿ պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար: