05/04/2021 11:24
Թուրքիայում ձերբակալել են պահեստազորային ծովակալների, որոնք սատարում էին Մոնտրոյի կոնվենցիան
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է պահեստազորային 10 ծովակալի, որոնք հավաքական նամակ են ստորագրել ի պաշտպանություն Մոնտրոյի կոնվենցիայի, հայտնում է Anadolu-ն:
Նշվում է, որ նամակը ստորագրած ևս չորս ծովակալ կանչվել է դատախազություն հարցաքննության:
Կիրակի հրապարակվել է 103 պաշտոնաթող թուրք ծովակալի նամակը, որոնք Մոնտրոյի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում է նրա սուվերեն իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ և հայտարարում, որ անընդունելի է քննարկել սույն համաձայնագրի վերանայման հարցը, ինչպես նաև Ստամբուլի ջրանցքի նախագիծը, որը կանցկացվի Բոսֆորին զուգահեռ և կկապի Մարմարա ծովը Սև ծովի հետ: