05/04/2021 15:20
Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչական հարձակում է կանխվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Կիսլովոդսկում բերման է ենթարկել նախկինում դատապարտված մի քաղաքացու, որը նախապատրաստում էր հարձակում իրականացնել իրավապահների վրա` ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգտագործմամբ` ի շահ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների:
«Կիսլովոդսկ քաղաքում ձերբակալվել է 1996 թ.-ին ծնված ՌԴ քաղաքացի, նախկինում հանցագործությունների համար դատապարտված, որը պատրաստվում էր հարձակում իրականացնել իրավապահների վրա՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգտագործմամբ՝ ի շահ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների», - հայտնում է ԱԴԾ-ն:
Ձերբակալվածի բնակության վայրում առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի, պայթուցիկ նյութերի, հարվածային տարրերի, ծայրահեղական գրականության, ինչպես նաև պայթուցիկ նյութերի պատրաստման հրահանգների բաղադրիչներ:
Բացի այդ, բերման է ենթարկվել Ռուսաստանի ևս երեք քաղաքացի, որոնք մասնակցում էին Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորման համար ալիքի կազմակերպմանը, նրանք ստեղծում էին «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) միջազգային ահաբեկչական կազմակերպության աջակիցների բջիջ Ստավրոպոլում ահաբեկչություն կատարելու համար: