05/04/2021 12:47
Բենզինի գինը 2020 թ. դեկտեմբերի համեմատ աճել է 5.4 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 6.2 տոկոսով
2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.7%, տեղեկացնում էէ ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2021թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6% և 17.1%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 5.4% և 6.2% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.1% հավելաճ: