06/04/2021 12:06
Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք. ԲՏԱ նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ, հայտնում են նախարարությունից:
Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները: Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի․ «Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը: