06/04/2021 15:34
ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու, Սևանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք», - ասաց Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է առաջիկա ընտրություններին մասնակցեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Նա ասաց, որ իրենց տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս կառավարությունից ազատվել մինչև ընտրություններ։