06/04/2021 16:25
Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում ադրբեջանցիները քարերով հարվածել են քաղաքացիական մեքենայի. Կապանի քաղաքապետ
Զատկի տոնին Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում ադրբեջանցիները քարերով հարվածել են քաղաքացիական մեքենայի: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Միջադեպը եղել է ժամը 16.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ քաղաքապետի՝ տուժողներ չկան: Դեպքի մասին հայկական և ռուսական կողմերը տեղեկացված են:
Հարցին՝ ի՞նչ արձագանք է եղել և ի՞նչ ընթացք է տրվելու, Փարսյանը պատասխանեց.
«Միայն կարող եմ ասել, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, հարցով զբաղվում են»:
Քաղաքապետի խոսքով, ընդհանուր առմամբ, Կապանում իրավիճակը նույնն է: Սահմանազատման հետ կապված ևս նորություններ չկան:
Բայց բնակչության շրջանում, նրա խոսքով, թեթև անհանգստություն կա:
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցիները քարեր էին նետել նաև զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա՝ կոտրելով ապակիները: