06/04/2021 14:31
Ադրբեջանցի զինվորականները Շուշիի մոտ շրջանցելով խաղաղապահներին՝ հասել են Ստեփանակերտի մայրուղի ու գրառումներ արել ցուցանակի վրա. Wargonzo
Ադրբեջանցի 4 զինվորական շրջանցել Է Շուշիի մոտ գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Ստեփանակերտ տանող մայրուղի՝ տանկ-հուշարձանի մոտակայք, հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանք ցուցանակի վրա գրառումներ են արել ու հեռացել։
Մինչդեռ, ըստ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով՝ մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:
ՌԴ ՊՆ-ում Wargonzo-ի աղբյուրները հաստատել են, որ միջադեպի վերաբերյալ զեկուցվել է ՌԴ խաղաղապահ ուժերի սպաներին և նրանք առաջիկայում գնահատական կտան եռակողմ համաձայնությանը հակասող այս գործողություններին: