06/04/2021 13:55
Նոր «լոքդաունի» դեպքում տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի, եթե ամբողջությամբ փակվի. Թունյան
Հայաստանում նոր «լոքդաունի» դեպքում, եթե ամբողջությամբ փակվի, տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:
«Եթե ամբողջությամբ փակվի, ինչպես ապրիլին, տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի: Բայց եթե անգամ որոշվի նման քայլի գնալ, նշանակում է՝ հաշվի է առնվել, թե չգնալու դեպքում ինչ վիճակում ենք հայտնվելու», - նշեց պատգամավորը: