06/04/2021 23:02
ԱՀԿ-ն հաստատել է AstraZeneca-ի կապը թրոմբերի առաջացման հետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման առավելությունները գերազանցում են թերությունները: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի կարգավորման և կանխարգելման դեպարտամենտի տնօրեն Ռոժերիու Պինտու Դե սա Գասպարը, փոխանցում է Reuters-ը:
«Գոյություն ունի հստակ կապ COVID-19- ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման և շատ հազվադեպ առաջացող գլխուղեղի թրոմբոզի միջև, չնայած այս համախտանիշի ուղիղ պատճառը դեռ անհայտ է», - ասել նա:
ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրություններ իրականացնել AstraZeneca-ով պատվաստված հիվանդների մոտ նման բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին: Նախատեսված է, որ նոր ուսումնասիրությունը տեղի ունենա ապրիլի 7-ին կամ 8-ին: Բայց, ինչպես նշել է Գասպարը, պատվաստանյութի վերաբերյալ ԱՀԿ կարծիքը, ամենայն հավանականությամբ, չի փոխվի:
Ապրիլի 6-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ դեղերի Եվրոպական գործակալության (EMA) առողջության սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության դեպարտամենտի ղեկավար Մարկո Կավալերին ճանաչել է AstraZeneca կորոնավիրուսային վարակից պատվաստանյութի և թրոմբոզի դեպքերի միջև կապը:
«Այժմ մենք կարող ենք ասել, որ ակնհայտորեն կա [թրոմբոզի առաջացման] կապ պատվաստանյութի հետ: Մենք դեռ չգիտենք, թե ինչն է առաջացնում այդ ռեակցիան», - ասել է նա: