06/04/2021 10:24
Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփող թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը։
Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում մակագրվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։
Դատավոր Գրիգորյանը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։
2019-ի հուլիսին դատավորի աշխատասենյակում խուզարկություն էր իրականացվել, դուռը կնքվել էր։ ԲԴԽ-ի համաձայնությամբ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, դատավորը որպես մեղադրյալ ներգրավվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով. նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել էին։
2020 թվականի հունիսի 8-ին դատավոր Դավիթ Բալայանը, ում մակագրվել էր Գրիգորյանի գործը, որոշում կայացրեց դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել։