06/04/2021 15:56
Իրանը հայտարարել է նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ սկսելու մասին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ կազմակերպությունը սկսել է փորձարկել նորագույն IR-9 ցենտրիֆուգը:
Այդ մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը:
«Ուրանի հարստացման ոլորտում առաջընթաց կա, մասնավորապես՝ 50 SWU-ով (հարստացման հզորությամբ) IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկման մեկնարկը (EPP-ն իզոտոպների տարանջատման համար աշխատանքի միավոր է՝ RT)», - ասել է նա:
Ինչպես պարզաբանում է РИА Новости-ն, IR-9-ի հզորությունը 50 անգամ ավելի է, քան հիմնական IR-1 ցենտրիֆուգը: