06/04/2021 13:19
«Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն». Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ակցիա են անցկացրել մայիսի 9-ի նախաշեմին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» խորագրի ներքո անցկացրել են ակցիա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-ամյակին: Միջոցառումը սկսվել է Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղից 104 զինծառայողի հուշարձանի մոտ: Նրանք 1941-1945 թվականներին զոհվելեն ռազմաճակատում նացիստական կոալիցիայի դեմ մարտերում:
«Որպեսզի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում բարձրացվի Հայրենական մեծ պատերազմի թեմայով և կանխեն պատմության խեղաթյուրումը, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները կշարունակեն պարբերաբար մասնակցել Արիության դասեր: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար կհանդիպեն դպրոցականների և ուսանողների հետ և կպատմեն նրանց 1941-1945 թվականների պատերազմի հերոսների սխրանքների մասին», - ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Բացի «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիայից, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը՝ համագործակցելով Մարդակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պխատերազմում զոհված զինվորների հուշարձանների բարեկարգում:
Նշվում է, որ այս ակցիաները կտևեն մինչև մայիսի 9-ը: