06/04/2021 18:05
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են թուրքական արբանյակներն ուղեծիր դուրս բերելու մասին
«Գլավկոսմոսը» և Թուրքիան բանակցություններ են վարում թուրքական արբանյակները ռուսական հրթիռների ուղեծիր դուրս բերելու շուրջ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Դմիտրի Լոսկուտովը, հայտնում է «Интерфакс» -ը:
Լոսկուտովը չի նշել, թե որ արբանյակներն են նախատեսում ուղարկել տիեզերք, և երբ դա կարող է տեղի ունենալ:
Նրա խոսքով, ներկայումս «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի միջոցով բանակցություններ են տարվում Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կնքելու շուրջ:
«Գլավկոսմոսի» ղեկավարն ընդգծել է, որ ավելի լուրջ նախագծեր, այդ թվում՝ մարդատար թռիչքները, հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնագիրը ստորագրվի երկրների միջև: