06/04/2021 18:17
Հյուսիսային Կորեան կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին
ԿԺԴՀ-ի հավաքականը չի մասնակցի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին՝ կորոնավիրուսով մարզիկների վարակման սպառնալիքի պատճառով:
Այս մասին հայտնում է Yonhup գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի իշխանություններին:
ԿԺԴՀ-ում COVID-19 վարակի ոչ մի դեպք պաշտոնապես չի գրանցվել: Անցյալ տարվա սկզբից երկիրը իրականացրել է սահմանների խիստ վերահսկողություն և հակավիրուսային այլ միջոցառումներ՝ երկրում համավարակը կանխելու համար:
Ենթադրվում էր, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային անցյալ տարի: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել է և տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Հյուսիսային Կորեան առաջին անգամ է հրաժարվել մասնակցել Օլիմպիական խաղերին 1988 թվականից ի վեր, երբ երկիրը բոյկոտել էր ամառային խաղերը հարավկորեական Սեուլում: